«Իմ կյանքի հետագա պլանավորման վերաբերյալ ինձ մոտ մեծ անորոշություն կա». Հրայր Թովմասյան

Այսօր Ազգային ժողովում լրագրողներն ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանից հետաքրքրվեցին, արդյոք նա պատրաստվո՞ւմ է դառնալ Սահմանադրական դատարանի անդամ:

Ի պատասխան՝ նա ասաց, թե այս պահին ինքը չի կարող հստակ ասել. «Իմ կյանքի հետագա պլանավորման վերաբերյալ ինձ մոտ մեծ անորոշություն կա, փորձեմ այսպես ասել՝ միշտ ես եմ որոշում, այս առումով ես չեմ կարող այսօր պատասխանել, թե պառլամենտական ընտրություններից հետո ես ընդհանրապես կմնա՞մ պետական ապարատում, թե՞ ոչ, իսկ մնալու դեպքում՝ ես որտեղ կլինեմ։ Եթե ցանկացած պաշտոնում կա ինչ-որ մեկը, որ այդ աշխատանքը կարող է ավելի արդյունավետ անել, քան ես, ապա ես պատրաստ եմ ցանկացած տեղ, որ ինձ կառաջարկվի, զիջել այդ մարդուն»:

 

Տեսանյութեր

Լրահոս