Հիլարի Քլինթոնը կարծում է, որ ՀԴԲ-ն իր դեմ ապացույցներ չի հայտնաբերի
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ վստահ է, որ իր նոր էլեկտրոնային նամակների նկատմամբ հետաքննությունը, որոնք հայտնաբերել էր Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ), չի հանգեցնի քրեական գործի հարուցման։
Նրա խոսքով՝ քննիչները, ամենայն հավանականությամբ, կհանգեն նույնպիսի եզրակացությունների, ինչպես հուլիսին, երբ հետաքննությունը հայտարարել էր, որ իր գործողություններում իրավախախտումը բացակայում է։
Ավելի վաղ ՀԴԲ տնօրեն Ջեյմս Կոմին հայտարարել էր, որ գերատեսչությունը վերսկսել է Հիլարի Քլինթոնի կողմից անձնական փոստը ծառայողական նամակագրության նպատակով օգտագործելու գործի հետաքննությունը:
Նրա խոսքով՝ դա կապված է նոր էլեկտրոնային նամակների հայտնաբերման հետ:
Ավելի վաղ Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ խորապես մտահոգված է Հետախուզությունների դաշնային բյուրոյի որոշմամբ։
«Բավական տարօրինակ է անել նման հայտարարություն, ընդ որում, գաղտնազերծելով այդքան քիչ և հենց ընտրություններից առաջ: Դա ոչ թե պարզապես տարօրինակ է, այլ աննախադեպ է և խորը մտահոգություն է հարուցում, քանի որ ընտրողներին պետք է հասանելի լինեն բոլոր փաստերը»,- ասել էր Քլինթոնը՝ ՀԴԲ տնօրեն Ջեյմս Կոմիին կոչ անելով «ամեն ինչ պատմել»: