Տիգրան Ուրիխանյանն առաջարկում է կրճատել պատգամավորների աշխատավարձերը և ուղղել առողջապահությանը
Այսօր՝ 2017 թվականի պետական բյուջեի քննարկումների ժամանակ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը առաջարկ արեց կրճատել «Պատգամավորների պահպանման ծախսեր» հոդվածով և աշխատավարձի ֆոնդով սահմանված միջոցները և ուղղել այդ գումարները առողջապահական ծախսերին՝ մասնավորապես օնկոլոգիական հիվանդությունների մասով պետական համավճարը ավելացնելու համար:
ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը առաջարկեց, որպեսզի հարցը քննարկեն պատգամավորները լիագումար նիստում: