Արագ դեն նետեք. Մթերք, որը քաղցկեղ է առաջացնում և պահպանվում է յուրաքանչյուր սառնարանում
Մթերքի սխալ ջերմային մշակումը կարող է նպաստել նրան, որ երեխաների և մեծահասակների օրգանիզմ մտնեն կոնցերոգեններ։ Fithacker.ru կայքը գրում է, որ Սնուցման ազգային ինստիտուտի մասնագետների տվյալներով վտանգավոր միացությունների աղբյուր կարող են դառնալ բոլորիս հայտնի մթերքները։ Առաջին հերթին՝ խոսքն ածխաջրով հարուստ մթերքի մասին է։ Սխալ ջերմային մշակման դեպքում դրանցում ձևավորվում է ակրիլամիդ՝ նյութ, որը կարող է քաղցկեղի զարգացման պատճառ դառնալ։ Այդ պատճառով էլ գիտնականները խորհուրդ են տալիս ածխաջրերով հարուստ մթերքը չպատրաստել 175 աստիճանից բարձր ջերմաստիճանում։
Ավելի բարձր ջերմաստիճանի դեպքում վտանգավոր միացության 36 տոկոսը մտնում է օրգանիզմ կարտոֆիլի միջոցով, սուրճի միջոցով՝ 30 տոկոսը, հացի միջոցով՝ 13 տոկոսը։ Երեխաների դեպքում այս ցուցանիշներն ավելի բարձր են՝ 43 տոկոս կարտոֆիլից, 20 տոկոս՝ չիփսից և շոկոլադից, 16 տոկոս՝ հացից։ Բացի այդ, մասնագետների կարծիքով՝ երեխաների համար կարող է վտանգավոր լինել նաև բրնձի ալյուրից պատրաստված հացն ու ապուրը։ Քանի որ սրանք պատրաստվում են բարձր ջերմաստիճանի պայմաններում, կարող են ոչ օրգանական մկնդեղ պարունակել։
Սովորական մթերքում, ինչպիսիք են բրինձը, կարտոֆիլը և հացը, որոնք պատրաստվել են 120-ից բարձր ջերմաստիճանում, կարող են պարունակվել այնպիսի վտանգավոր միացություններ, ինչպիսիք են կապարը, կադմիումը, դիօքսինը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը