Հետաքրքիր մանրամասներ՝ 1999-ի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած կաթողիկոսական ընտրությունների վերաբերյալ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ ԱՄՆ Գերագույն հոգևոր ժողովի մեկնած Ամենայն հայոց կաթողիկոսը հանդիսավորությամբ նշում է իր գահակալության 17-րդ տարեդարձը, հետաքրքիր մանրամասներ են պարզվում 1999-ի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած կաթողիկոսական ընտրությունների հետ կապված։

Բանն այն է, որ իշխանությունը կաթողիկոսի աթոռին ցանկանում էր տեսնել Գարեգին Բ-ին, իսկ հոգևոր դասը՝ Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանին. լուրջ «ճակատամարտ» էր ընթանում իշխանության և հոգևորականների միջև։ Կոմպրոմատներ էին օդ նետվում հոգևոր դասի, Պոզապալյանի մասին։ Իրենց հերթին հոգևորականներն էլ հանդես էին գալիս պետության կողմից եկեղեցու խնդիրներին միջամտության մեղադրանքով։

Հոկտեմբերի 27-ից մեկ օր առաջ ՀՀ վարչապետին կից գործող կրոնի վարչությունն առաջարկ է անում նախագահ Քոչարյանին, որ նա ևս մասնակցի կաթողիկոսի ընտրության արարողությանը և իր ուղերձն անձամբ հղի պատվիրակներին։ Վերջինս ասում է՝ չէ, վարչապետին՝ Վազգենին, ասեք գնա։ Վազգենը ևս չի համաձայնում՝ պատճառաբանելով, որ այդ օրը կառավարության հետ հարցուպատասխանի օր է, չի կարող։ Խորհուրդ է տալիս ԱԺ նախագահ Կարեն Սերոբիչին հրավիրել։ Կարեն Դեմիրճյանն էլ իրեն հատուկ հումորով ասում է. «էդ եկել՝ սատանի մայլեն քյանդրբազ եք անում, ես գնամ-ընկնեմ սրբազան հայրերի դռբի տակ»։ Եվ ոչ մեկը չի գնում։

Նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի ուղերձները Մայր տաճարում, ընտրություններից րոպեներ առաջ, կարդում է կրոնի վարչության պետ Լևոն Մկրտչյանը։ «Եթե Վազգենը կամ Դեմիրճյանը գնային էջմիածին, կենդանի կմնային»,– արձանագրեց մեր աղբյուրը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս