Բաժիններ՝

Երկրաշարժի հետևանքով Իտալիայում ավելի քան 15 հազար մարդ է մնացել առանց տանիքի

Ավելի քան 15 հազար մարդ է մնացել առանց տանիքի 1980 թվականից ի վեր ամենահզոր երկրաշարժի հետևանքով, հայտնում են իտալական իշխանությունները:

Բնական աղետը լրջորեն վնասել է մի քանի քաղաքների և գյուղերի: Զոհեր չկան, սակայն մոտ 20 մարդ վնասվածքներ է ստացել, լրջորեն տուժել է Նորչա քաղաքի շուրջ գտնվող շրջանը:
6.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ի առավոտյան երկրի կենտրոնական հատվածում, որտեղ օգոստոսին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 300 մարդ էր զոհվել:

_92163262_mediaitem92163260

_92160356_mediaitem92160355

Բազմաթիվ մարդիկ, որոնք մնացել են առանց տանիքի, ապրում են իրենց ազգականների և ընկերների մոտ: Դեռևս 10 հազար մարդ ապրում է վրաններում ու մարզասրահներում: Մոտ 4 հազար մարդ տեղավորվել է Ադրիատիկի ափին տեղակայված հյուրանոցներում:

_92157889_036140587-1

_92157887_036140984-1

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս