Բաժիններ՝

Պուտինը կասեցրել է պլուտոնիումի մասին ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որը կասեցնում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև պլուտոնիումի թափոնների ոչնչացման համաձայնագրի գործողությունը, ասվում է ՌԴ իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում։

«Կասեցնել համաձայնագրի գործողությունը։ Կապված հանգամանքների արմատական փոփոխությունների հետ, որը առաջացել է Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի ոչ բարեկամական գործողությունների արդյունքում»,- ասված է օրենքի տեքստում։

Օրենքը նախատեսում է, որ ՌԴ-ն կարող է վերսկսել փաստաթղթի գործողությունը, եթե ԱՄՆ-ը իրականացնի մի քանի պայման, մասնավորապես՝ կրճատի ՆԱՏՕ-ի անդամ երկրների տարածքում (որոնք անդամակցել են դաշինքին 2000թ. սեպտեմբերի 1-ից հետո) գտնվող ռազմական ենթակառուցվածքներն ու կոնտինգենտի թվաքանակը, ինչպես չեղյալ հայտարարի «Մագնիտսկու օրենքը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս