Այսօր ուժի մեջ են մտել Ռուսաստանի դեմ Ուկրաինայի նոր պատժամիջոցները
Ուկրաինայի Ռադայի կայքում երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հանձնարարությամբ հրաման է տեղադրվել, որտեղ նշվում է, որ հոկտեմբերի 31-ից Ռուսաստանի դեմ ուկրաինական նոր պատժամիջեցներն ուժի մեջ են մտնում։
Հոկտեմբերի 17-ին Պյոտր Պորոշենկոն իր պաշտոնական կայքում հրաման էր տեղադրել Ռուսաստանի իրավաբանական և ֆիզիկական անձանց դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին։
Ուկրաինական նոր պատժամիջոցների տակ են հայտնվել «Ռոսօբորոնէքսպորտը», «ԿամԱԶ»-ը, «ՅուՏէյրը», «Յունիսթրիմը», «Սբերբանկ Լիզինգը»։
Այդ պատժամիջոցների տակ են հայտնվել ռուսական վճարային համակարգերը։ Վերջիններիս արգելվում է գործունեություն ծավալել Ուկրաինայի տարածքում։