Բաժիններ՝

Ֆրանսիայի գլխավոր գրական պարգևի դափնեկիրը կստանա 10 եվրոյի վճարագիր

Այս շաբաթ Փարիզում 10 եվրոյի վճարագիր կհանձնվի Գոնկուրյան մրցանակի նոր դափնեկրին: Ֆրանսիայի գլխավոր գրական մրցանակի դրամական մասն արժեզրկվել է արժութային շուկաներում այն ցնցումների հետեւանքով, որոնք տեղի են ունեցել այնցյալ դարում այն սահմանվելուց հետո:

Բայց բարձր ժյուրիի անդամները համոզված են. գրողը վիրավորված չէ:

«Դա խորհրդանշական վճարագիր է,- պարզաբանել Է ակադեմիայի նախագահ Բեռնար Պիվոն L’OBS հանդեսում հրապարակված հարցազրույցում:- Գրողին վարձատրություն կբերեն հեղինակային իրավունքները»: Այսպես, Պիեր Լեմետրի գիրքը, որը մրցանակի էր արժանացել 2013 թվականին «Կհանդիպենք այնտեղ՝ վերեւում» վեպի համար, այդ ժամանակվանից ի վեր հրատարակվել է 600 հազար օրինակով եւ թարգմանվել 20 լեզուներով:

Ֆրանսիայի ամենահռչակավոր գրական պարգեւը սահմանել են Էդմոն եւ Ժյուլ դը Գոնկուր եղբայրները: Արվեստակից գործընկերներին աջակցել ցանկացող եղբայրների մտադրությունն առաջին անգամ իրագործվել է 1903 թվականին, եւ այդ ժամանակվանից ի վեր այն շնորհվում է  ամեն տարի: Ակադեմիայի հաստիքակազմում սոսկ մեկ աշխատակից է՝ քարտուղարը: Ցմահ ընտրված բոլոր տասն ակադեմիկոսներն աշխատում են հասարակական հիմունքներով եւ ոչ մի կարգի փոխհատուցում չեն ստանում գործընկերների գրքերի ընթերցանության եւ դափնեկիրների հետագա ընտրության համար, հաղորդել է ՏԱՍՍ գործակալութ յունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս