Աշխատանքից ազատվել է ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետը
168.am-ի տեղեկություններով՝ ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 28-ին, իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության՝ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Արման Արարատյանը։
ՍԱՊԾ կայքում նրա անունը դեռևս նշված է ծառայության կառուցվածքում, սակայն ամենայն հավանականությամբ կայքի այդ բաժինը շաբաթվա սկզբին կթարմացվի։
Նշենք, Արարատյանը տեսչության պետի պաշտոնը զբաղեցնում է 2013 թվականից, իսկ մինչ այդ նա նույն տեսչության՝ սննդամթերքի արտադրության վերահսկողության բաժնի պետն էր։