Թուրքիայում ավելի քան 10 հազար գյուլենական է աշխատանքից հեռացվել
Թուրքիայում 10131 պետծառայող է աշխատանքից հեռացվել, որոնք մեղադրվում են թուրք ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժմանն առնչություն ունենալու մեջ: Այս մասին գրում է Resmi Gazete-ն:
Թուրքիայի ղեկավարությունը հուլիսի 16-ի գիշերը տեղի ունեցած ձախողված հեղաշրջումից հետո երկրում արտակարգ դրություն էր հայտարարել, որը հոկտեմբերին երկարաձգվել է ևս 90 օրով: