Բաժիններ՝

Մոլդովայում 20 տարում առաջին անգամ նախագահ են ընտրում

Մոլդովայում այսօր՝ հոկտեմբերի 30-ին, 20 տարում առաջին անգամ մեկնարկել են նախագահի ուղղակի ընտրությունները: Նախագահն ընտրվելու է համազգային քվեարկության միջոցով: Ընտրական տեղամասերը երկրում բաց են տեղի ժամանակով ժ. 7.00-21.00-ը, քվեարկության անցկացման համար բացվել է ավելի քան 1900 ընտրատեղամաս:

Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի պլանավորել Մերձդնեստրում ընտրատեղամասեր բացել, սակայն բացվել է 21-րդ ընտրատեղամասը Դնեստրի աջ ափին, որտեղ Մերձդնեստրի բնակիչները կարող են գալ և քվեարկել՝ գրանցվելով հավելյալ ցուցակներում: Արտասահմանում բացվել է ավելի քան 100 ընտրատեղամաս, այդ թվում՝ 8-ը՝ Ռուսաստանում:

Երկրի նախագահի պաշտոնին հավակնում է 9 թեկնածու՝ կուսակցությունների 6 թեկնածու և 3 անկախ թեկնածու:

Նախագահի ուղղակի ընտրությունները Մոլդովայում անցկացվում են 1996թ. դեկտեմբերի 1-ից առաջին անգամ:

2000թ. խորհրդարանը փոխել էր Սահմանադրությունը՝ սահմանելով կառավարման խորհրդարանական կարգ, որի ժամանակ նախագահին ընտրում էին պատգամավորները:

Այդ ժամանակ միայն երկու անգամ՝ 2001 և 2005 թվականներին էր հաջողվել ընտրել նախագահին խորհրդարանում կայացած քվեարկության միջոցով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս