ՀՖՖ նախագահը մրցաշրջանը ձախողված է համարում երիտասարդական հավաքականի համար
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը ձախողված է համարում երիտասարդական հավաքականի հերթական մրցաշրջանը:
«Մեր երիտասարդական հավաքականն իր հնարավորոթյուններից թույլ հանդես եկավ Եվրոպայի առաջնության ընտրական փուլում: Ես հետևություններ եմ արել և գլխավոր մարզիչի հետ էլ կքննարկեմ այդ ամենը: Երիտասարդական հավաքականում մենք ունենք շատ լավ ֆուտբոլիստներ, Հայաստանի առաջնությունում հանդես եկող տաղանդավոր 4-5 ֆուտբոլիստներ չեն հրավիրվել թիմ: Դա արդեն մարզչի թերությունն է: Ֆուտբոլի երիտասարդական հավաքականը ձախողել է մրցաշրջանը»,- Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի բացման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայրապետյանը:
Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Հայաստանի երիտասարդական հավաքականը հավաքեց միայն մեկ միավոր և մրցաշարային աղյուսակում գրավեց վերջին տեղը: