Ժամանակն է, որ Արթուր Պետրոսյանը գլխավորի հավաքականը. Ռուբեն Հայրապետյան
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նորանշանակ մարզիչ Արթուր Պետրոսյանի հետ ՀՖՖ-ն ստորագրել է 2 տարվա պայմանագիր:
«Ես նշանակում եմ մարզիչ, իսկ մարզիչն ինքն է ընտրում իր մարզչական շտաբը: Պետրոսյանը մարզչական մեծ փորձ է ձեռք բերել անցած տարիների ընթացքում: Նախ ունի «Պրո» արտոնագիր: Նա նաև եղել է մեր հավաքա;կանի առաջատար ֆուտբոլիստ: Կարծում եմ`արդեն ժամանակն է, որ նա դառնա գլխավոր մարզիչ: Արթուր Պետրոսյանի հետ կնքվել է 2 տարվա պայմանագիր, և հետո հնարավոր է պայմանագիրը երկարաձգվի»,- Վանաձորում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
Հայաստանի ազգային նորանշանակ հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը ծնվել է 1971 թ. դեկտեմբերի 17-ին, Գյումրի (Լենինական) քաղաքում: Հայկական ֆուտբոլի լավագույն կիսապաշտպաններից մեկը՝ Արթուր Պետրոսյանը, խաղային կարիերան սկսել է Գյումրիի «Շիրակ» հեղինակավոր ակումբում: Արթուր Պետրոսյանը Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել 1996, 2000 թվականներին, Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկու՝ 1997 թվականին Արթուր Պետրոսյանը սկսել է մարզչական գործունեությունը 2006 թվականին՝ գլխավորելով «Ցյուրիխի» Մ-14, 15, 16, 18 թիմերը: 2011 թվականի ն «Ցյուրիխի» Մ-18 թիմի հետ Արթուր Պետրոսյանը դարձել է Շվեյցարիայի չեմպիոն: 2014-2015 թվականներին եղել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի օգնականը: 2016 թ. ստացել է մարզչական ՊՐՈ արտոնագիր: