«Ժամանակին ստիպված համաձայնել եմ, կոճակ եմ սեղմել, որովհետև կուսակցականություն է, դեմ լինես-չլինես՝ հարցը պետք է անցնի». Աշոտ Աղաբաբյան. tert.am

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանն իրեն հաջորդ խորհրդարանում պատգամավոր չի տեսնում: Tert.am-ի հետ զրույցում Աշոտ Աղաբաբյանն ասել է, որ ժամանակին ստիպված համաձայնել է կողմ քվեարկել մի շարք օրինագծերի, որոնց հետ անձամբ կողմնակից չի եղել:

«Այն ամենը, ինչի հետ ես այսօր համաձայն չեմ, որ օրենք դառնա, ժամանակին ստիպված եմ եղել համաձայնել: Հիմա չեմ գնում, որ անհամաձայնությունս դրանով արտահայտեմ»,- նշեց Աշոտ Աղաբաբյանը:

Դիտարկմանը, թե չեք ուզում դեմ քվեարկել՝ դրանով արտահայտելով Ձեր անհամաձայնությունը, պատգամավորն այսպես արձագանքեց. «Ոչ թե չեմ ուզում դեմ քվեարկեմ, այլ չեմ ուզում կողմ քվեարկեմ: Դրանք տարբեր բաներ են: Դրա համար ավելի շատ այսօր նախընտրում եմ արտադրությամբ, բիզնեսով զբաղվեմ, քան լինեմ այնտեղ»:

Իր քայլը Աշոտ Աղաբաբյանը բացատրեց այսպես. «Ինչի հետ համաձայն չեմ եղել, բայց համաձայնել եմ կոճակ սեղմելու՝ կուսակցականությունն է: Եթե կուսակցությունը որոշում է կայացնում՝ դեմ լինես-չլինես, հարցը պետք է անցնի: Ճիշտ է, ես կարող էի իմ ոչ-ով արտահայտեի, բայց…»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս