Բաժիններ՝

Times-ն անվանել է Եվրոպայում հաջորդ ռազմական հակամարտության վայրը

Բրիտանական The Times պարբերականն անվանել է Եվրոպայում հաջորդ ռազմական հակամարտության վայրը Ղրիմից, արևելյան Ուկրաինայից և Սիրիայից հետո։

The Times-ը գրում է, որ Մերձբալթիկան կարող է դառնալ Եվրոպայում հաջորդ ռազմական հակամարտության վայրը։

«Դժվար թե Մերձբալթիկայում երրորդ համաշխարհային պատերազմ բռնկվի, սակայն անհրաժեշտ է հաշվի առնել, որ սադրանքների ռիսկը, կոպիտ թերացումների ու սխալների հավանականությունը Ռուսաստանի կողմից տարածաշրջանում նախկինի պես բարձր է»,- ասվում է հոդվածում։

Պարբերականը հիշեցնում է, որ Ռուսաստանի արևմուտքում՝ ՆԱՏՕ-ի սահմանների հարևանությամբ, կենտրոնացած են, որոշ գնահատականների համաձայն, 330 հազար ռուսաստանցի զինծառայողներ, Կալինինգրադի մարզում տեղակայված են հրթիռային համալիրներ, որոնք ի վիճակի են կրել միջուկային լիցք, իսկ ռուսական ռազմական ինքնաթիռներն ու նավերը շարունակում են իրենց վրա ուշադրություն հրավիրել անսպասելի մանևրներով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս