Politico-ն պարզել է Քլինթոնի՝ Բայդենին պետքարտուղարի պաշտոնն առաջարկելու մտադրության մասին
ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենն ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնին հավակնող հիմնական թեկնածուն է ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատ Հիլարի Քլինթոնի հաղթանակի պարագայում, գրում է Politico-ն՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Դրա տեղեկություններով՝ ո՛չ Քլինթոնը, ո՛չ նրա օգնականները դեռ պաշտոնապես չեն առաջարկել Բայդենին այդ պաշտոնը։
Միևնույն ժամանակ, նա միակը չէ, ում կարող է հանձնվել պետքարտուղարի պաշտոնը։ Ցուցակում հիշատակվում են նաև պետքարտուղարի նախկին տեղակալներ Ուենդի Շերմանը, Բիլ Բեռնսը, Սթրոուբ Թելբոթն ու Նիկոլաս Բեռնսը, ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնական Կուրտ Քեմփբելն ու ծովակալ Ջեյմս Ստավրիդիսը։
Սեպտեմբերի 12-ին The Telegraph-ը հայտնել էր, որ եթե Հիլարի Քլինթոնը հրաժարվի նախընտրական արշավից, ԱՄՆ նախագահի նոր թեկնածու կարող էր դառնալ Ջո Բայդենը կամ փրայմերիզում պարտված Վերմոնտ նահանգի սենատոր Բեռնի Սանդերսը։
Քլինթոնը ներկայիս փոխնախագահի հետ համագործակցույմ է դեռ իր ամուսնու՝ Բիլ Քլինթոնի նախագահության ժամանակներից, երբ Բայդենը Դելավեր նահանգի սենատորն էր։