Երկրաշարժ Հայաստանում
Հոկտեմբերի 28-ին, տեղական ժամանակով ժամը 12.05-ին (Գրինվիչի ժամանակով` 08.05-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.7 մագնիտուդով երկրաշարժ` հյուսիսային լայնության 38.960 և արևելյան երկայնության 46.420 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան): Օջախի խորությունը` 10 կմ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Կապանում՝ 3 բալ, Մեղրիում՝ 3-4 բալ ուժգնությամբ: