Բաժիններ՝

Չինացիները հափշտակել են Պենտագոնի գաղտնի պլանները. Washington Free Beacon

Չինացի լրտեսները բազմիցս ներդրվել են ԱՄՆ ազգային անվտանգության կառույցներում՝ հափշտակելով Պենտագոնի գաղտնի պլանները Պեկինի հետ հնարավոր հակամարտության վերաբերյալ, գրում է Washington Free Beacon-ը՝ հղում կատարելով Կոնգրեսի հանձնաժողովի զեկույցին։

Փաստաթղթի նախագծում նշվում է, որ չինացի գործակալների թիրախը դարձել են նաև ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն, ԱՄՆ Խաղաղօվկիանոսյան հրամանատարությունը (USPACOM)։

Պենտագոնի ներկայացուցիչները հայտարարում են, որ ամենալուրջ լրտեսական դեպքերը կապված են պաշտոնաթող փոխգնդապետ և USPACOM-ի պայմանագրային աշխատակից Բենջամին Փիրս Բիշոփի հետ։

Նա 2014թ. մարտին խոստովանել էր, որ գաղտնի տվյալներ է փոխացնել Չինաստանի մի քաղաքացուհու, որի հետ հարաբերություններ է ունեցել։
Հաղորդվում են նաև USPACOM-ի բարձրաստիճան ծառայողների մասին, որոնք հավաքագրվել են Պեկինի կողմից։

Զեկույցի համաձայն՝ օգոստոսին Հետաքննությունների դաշնային բյուրոյի IT-աշխատակիցներից մեկը խոստովանել է, որ չինական կողմին է փոխանցել գաղտնալսման վերաբերյալ բյուրոյի տեխնոլոգիայի մասին տվյալները։

Պարբերականի տեղեկություններով՝ զեկույցն ամբողջությամբ կհրապարակվի նոյեմբերի 16-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս