Բաժիններ՝

«Պոբեդա» ավիաընկերությունը մեկնաբանել է Գյումրի-Մոսկվա չվերթերի գործարկումը

Ռուսական «Պոբեդա» ավիաընկերության մամուլի քարտուղար Ելենա Սելիվանովան rusarminfo-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ ընկերությունը դեռ վերջնական որոշում չի կայացրել Գյումրի-Մոսկվա չվերթերի գործարկման վերաբերյալ։

«Այդ ուղղությամբ գործարկման, տոմսերի վաճառքի և առաջին չվերթի բացման որոշում դեռ չի կայացվել։ Ենթադրում եմ, որ այն կկայացվի հաջորդ շաբաթվա ընթացքում»,- ասել է Սելիվանովան։

Ավելի վաղ Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից հայտնել էին, որ «Պոբեդա» ավիաընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2016 թվականի նոյեմբեր ամսվա վերջից շաբաթական 3 անգամ Գյումրու «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան չվերթեր իրականացնել։
Ավիաընկերության ավիատոմսերի սակագները սկսվելու էին 10 հազար դրամից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս