Էրդողանն ու Պորոշենկոն քննարկել են ազատ առևտրի գոտու ստեղծման խնդիրները
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ, ինչի ընթացքում պայմանավորվել են ակտիվացնել ազատ առևտրի գոտու մասին բանակցությունները, հաղորդվում է Ուկրաինայի նախագահի կայքում։
«Կողմերը պայմանավորվել են ակտիվացնել բանակցություններն ազատ առևտրի գոտու վերաբերյալ և քննարկել են բարձր մակարդակով հետագա շփումների կարգը»,- ասվում է հաղորդագրության մեջ
Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են նաև Ղրիմում մարդու իրավունքների հետ կապված վիճակը։