Բաժիններ՝

ԱՄՆ-ի փոխնախագահի թեկնածուի ինքնաթիռը Նյու Յորքում դուրս Է եկել թռիչքավայրէջքային գոտուց

ԱՄՆ-ի փոխնախագահի թեկնածու հանրապետական սենատոր Մայք Փենսի ինքնաթիռը Նյու Յորքի օդանավակայանում դուրս Է եկել թռիչքավայրԷջքային գոտու սահմաններից: Միջադեպի հետեւանքով ոչ չի տուժել, տեղեկացնում են տեղական ԶԼՄ-ները:

Օդանավում, որը մեկնել Էր Այովայից, գտնվում էր 30 մարդ, այդ թվում՝ սենատորի դուստրն ու կինը: Լրատվամիջոցների հաղորդագրություններում նշվում է, որ Այովայից մեկնումը Նյու Յորքի եղանակային պայմանների պատճառով հետաձգվել էր երկու ժամով:

Նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը զանգահարել Է Փենսին եւ ասել, թե ուրախ է, որ միջադեպի հետեւանքով տուժածներ չկան:

Ինքնաթիռի սեփականատերը, որով թռչում էր Փենսը, մասնավոր ընկերություն Է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս