«Միլանը» երազում է Մխիթարյանի մասին. Calciomercaton
                                    «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է չընդգրկվել մանչեսթերյան ակումբի հայտացուցակում, իսկ դրան զուգահեռ՝ Մխիթարյանի հետագա կարիերայի մասին մտածում են իտալացի լրագրողները:
Մանչեթերյան դերբիում չհայտավորվելուց հետ իտալական պարբերականները գրեցին, որ Մխիթարյանը կարող է իր կարիերան շարունակել «Յուվենթուսում»:
Իսկ ահա Calciomercaton-ը գրում է, որ հայ ֆուտբոլիստի մասին երազում է «Միլանը»: Ըստ պարբերականի՝ իտալական ակումբի գլխավոր մարզիչ Վիչենցո Մոնտելան տեսնում է Մխիթարյանին՝ որպես իր թիմի առաջատար:
Սիրարփի Աղաբաբյան
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    