Դարեր անց առաջին անգամ բացվել է Հիսուսի գերեզմանաքարը
National Geographic-ը գրում է, որ հետազոտողները հանել են Երուսաղեմում Տիրոջ սուրբ գերեզմանի տաճարում (կամ Սուրբ Հարության տաճար) Հիսուս Քրիստոսի գերեզմանաքարը։
Նշվում է, որ գերեզմանաքարի մակերեսը ծածկված է եղել մարմարի հաստ շերտով:
Ներկայումս այն հանվել է՝ 1555 թվականից ի վեր առաջին անգամ։
Հնագետներից Ֆրեդրիկ Հիեբերթի խոսքով՝ մարմարը ծածկել է գերեզմանը, որի տակ հայտնաբերվել են բազմաթիվ քարեր և երկար գիտական ուսումնասիրություն է պահանջում պարզելը, թե որն է այն իսկական քարը, որի վրա, ավանդույթի համաձայն, դրվել է Հիսուսի մարմինը։
Մասնագետները հուսով են, որ աշխատանքները կավարտվեն 2017թ. գարնանը։
Նախագծի ընդհանուր արժեքը կկազմի ավելի քան 4 միլիոն դոլար։ Դրամական միջոցների մեծ մասը հատկացրել է Հորդանանի թագավոր Աբդալլահ 2-րդը:
Տիրոջ սուրբ գերեզմանի տաճարը քրիստոնեության գլխավոր սրբատեղիներից է, ուր ամեն տարի միլիոնավոր ուխտագնացներ են այցելում տարբեր երկրներից: Տաճարը հավասարության սկզբունքով տնօրինում են Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանը, Կաթոլիկ և Հույն ուղղափառ եկեղեցիները: