Ծնողներին ասել ենք, թե տղան վիրավոր է. hraparak.am
Արցախի դիրքերից մեկում երեկ` հոկտեմբերի 26-ին, հակառակորդի կողմից հրադադարի խախտման արդյունքում զոհված 20-ամյա Գուրգեն Այվազյանը Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղից էր:
Գանձակի գյուղապետ Արմեն Պողոսյանը hraparak.am-ի հետ զրույցում նշեց, որ ծնողները եւ եղբայրը Հայաստանում չեն. «Գուրգենը բանվորի ընտանիքից է, ունի իրենից մեծ քույր եւ եղբայր: Քույրը ամուսնացած Է, եղբայրն էլ հոր ու մոր հետ մեկնել է արտագնա աշխատանքի: Տան դուռը փակ է: Տատիկ ու պապիկ ունի գյուղում: Ծնողների հետ խոսել ենք, ասել ենք որ տղան վիրավոր է», -ասաց գյուղապետը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։