Թուրքիայում ԴԱԻՇ-ի ավելի քան 80 անդամ է ձերբակալվել
Ստամբուլում ԴԱԻՇ-ի դեմ ոստիկանության հատուկ գործողության շրջանակում Թուրքիայի 7 նահանգներում ձերբակալվել է ահաբեկչական կազմակերպության 81 անդամ, հայտնում է թուրքական Haberturk թերթը։
Թերթի տվյալով՝ ձերբակալվածներից 60-ը օտարերկրացիներ են, իսկ 20-ը՝ անչափահասներ։
Օպերացիայի շրջանակում առգրավվել են կազմակերպության փաստաթղթերն ու զենքերը։
Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը (MIT) հոկտեմբերի 18-ին նախազգուշացրել էր ԴԱԻՇ-ի կողմից ահաբեկչությունների կազմակերպման հնարավորության մասին։