Նիկոլա Սարկոզին պարտվում է փրայմերիզում. հարցում
Ֆրանսիայի վարչապետ Ալեն Ժյուպեն նախկինի պես վստահորեն առաջ է անցնում Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիից Հանրապետական կուսակցությունից նախագահի ղեկավարի պաշտոնին առաջադրվելու պայքարում, վկայում են հարցման արդյունքները, որոնք անցկացրել է Harris Interactive ընկերությունը։
Այսպես, հարցվածների 40%-ը հայտարարել է, որ կքվեարկեր Ժյուպեի օգտին քվեարկության առաջին փուլի ընթացքում, այն դեպքում, երբ 31%-ը նախընտրությունը տվել է Սարկոզիին։
Հարցվածների ևս 14%-ը պատրաստ է աջակցել երկրի նախկին վարչապես Ֆրանսուա Ֆիյոնին, իսկ 10%-ը՝ նախկին նախարար Բրյունո Լե Մերին։
Հարցման համաձայն՝ փրայմերիզի երկրորդ փուլում Ժյուպեն կստանար ձայների 58%-ը, Սարկոզին՝ ընդամենը՝ 42%-ը։
Հարցումն անցկացվել է հոկտեմբերի 24-26-ը։ Դրան մասնակցել է ավելի քան 7 հազար մարդ։
Հանրապետական կուսակցության նախնական ընտրությունները նախանշված են նոյեմբերի 20-ին և 27-ին։ Դրան կարող են մասնակցել Ֆրանսիայի բոլոր քաղաքացիները։