Բաժիններ՝

Թունավոր գազի արտանետումները սպառնում են Թուրքիային

Մասնագետները ուրբաթ օրը տանից դուրս չգալու եւ անձրեւի տակ չմնալու վերաբերյալ զգուշացում են կատարել Մարդինի, Շըրնաքի, Հաքքարիի շրջանների բնակչությանը: Այս մասին հայտնում է թուրքական trthaber.com լրատվական կայքը:

Նախորդ շաբաթ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչների կողմից Մոսուլի հարավում ծծմբական թթվի արտադրությամբ զբաղվող գործարան էր այրվել:

Քամին այրված ծծմբական թթվից արտազատված թունավոր գազը քշել է  Թուրքիայի տարածք, վտանգի տակ են հատկապես Մարդինի, Հաքքարիի եւ Շըրնաքի շրջանները:

Թթվային անձրեւը բավականին վտանգավոր է մարդկանց, կենդանիների եւ բուսականության համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս