Բաժիններ՝

Օբամայի եղբայրը խնդրել է նրան ներել Ասանժին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի խորթ եղբայրը խնդրել է նրան ներել WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին։ Մալիք Օբամայի կարծիքով՝ Ասանժն ընդամենը հրապարակել է նամակագրությունը։

«Եղբայր, խնդրո՛ւմ եմ, ների՛ր Ջուլիան Ասանժին։ Այն ամենը, ինչ նա անում է, հրապարակում է նամակագրությունը»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ավագ Օբաման։
Նշենք, որ Մալիք Օբաման ԱՄՆ նախագահական ընտրություններում պաշտպանում է հանրապետական Դոնալդ Թրամփին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս