Վերականգնվող Էներգետիկան պատմության մեջ առաջին անգամ հզորություններով գերազանցել է ածխայինին
Էներգիայի վերականգնվող աղբյուրներով աշխատող էլեկտրակայանների հզորությունները պատմության մեջ առաջին անգամ գերազանցել են ածխային էլեկտրակայանների հզորությունը, տեղեկացնում է BBC-ն:
Ինչպես իր նոր զեկույցում հայտնում է Միջազգային էներգետիկական գործակալությունը, անցյալ տարի էներգիայի վերականգնվող աղբյուրներով աշխատող կայանների հզորություններն աճել են ավելի քան 50 տոկոսով:
Անցած տարի ամեն օր աշխարհում տեղակայվել են կես միլիոն արեւային պանելներ, միայն Չինաստանում յուրաքանչյուր ժամ հայտնվել է երկու նոր հողմաԷներգագեներատոր:
Չնայած իր հզորությունների աճին, վերականգնվող էներգետիկան դեռեւս ածխայինին չի գերազանցել արտադրվող էներգիայի քանակով: Դա կապված է այն բանի հետ, որ նման կայաններում էներգիայի արտադրությունը կախված է որոշակի պայմաններից՝ արեւի լույսից, քամու արագությունից այն դեպքում, երբ ածխային կայանները կարող են աշխատել օրական 24 ժամ:
Վերականգնվող էներգետիկայի հզորությունների աճով առաջատարը Չինաստանն Է, նրան բաժին է ընկնում համաշխարհային աճի գրեթե 40 տոկոսը: