Ողբերգական դեպք Ստանիսլավսկու անվան ատրոնում. հայտնաբերվել է հնչյունային ռեժիսորի դին. shamshyan.com
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դահլիճում կնոջ դի կա:
Ոստիկաններն ու քննիչները թատրոնի դահլիճում հայտնաբերել են 65-ամյա Աստղիկ Մուշեղյանի դին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Մուշեղյանը ներկայացումից հետո բարձրացել է մոտ 8 մ բարձրության վրա տեղադրված «դինամիկներն» անջատելու համար, սակայն վայր է ընկել և տեղում մահացել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Մուշեղյանը նշված թատրոնի հնչյունային ռեժիսորն էր:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: