«Ներմուծման ժամանակ խնդիրների մասին ահազանգեր դեռ չկան». նախարար
Վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությանը, որ ներմուծման ժամանակ խնդիրների դեպքում գործարարներն ահազանգեն իրեն, դեռևս արձագանք չի ստացել: Ինչպես այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, թեժ գիծն աշխատում է, բայց ահազանգեր դեռ չկան:
«Նախարարության թեժ գիծն աշխատում է, մեր ուշադրության կենտրոնում է, դեռ զանգեր, որ խնդիրներ կան, չենք ստացել»,- ասաց Ս.Կարայանը:
Անդրադառնալով բենզինի ներկրման հարցում խնդիր ունեցած ընկերությանը, որի մասին մամուլում անդրադարձ էր եղել, նախարարը իրավիճակը պայմանավորեց ԵՏՄ-ի օրենքներով.
«Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ դիզվառելիքի ներկրման ժամանակ 1 կգ-ի մեջ ծծումբը պետք է չգերազանցի 10 մգ-ն, եթե գերազանցում է, ապա արգելվում է, որ այդ ապրանքը ներմուծվի ԵՏՄ տարածք»: