Մխիթարյանը ձմռանը կարող է հեռանալ «Մանչեստեր Յունայթեդ»-ից
![](https://168.am/wp-content/uploads/2016/10/henrix-1.jpg)
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ «Մանչեստեր Յունայթեդ»-ից: Այս մասին գրում է անգլիական The Sun-ը: Պարբերականը նշում է, որ Մխիթարյանը կարող է հեռանալ, քանի որ խաղաժամանակ չի ստանում Մանչեստերում:
Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության շրջանակում հոկտեմբերի 26-ին «Մանչեստեր Յունայթեդ»-ը կխաղա «Մանչեստեր Սիթի»-ի հետ: