Ժոզե Մոուրինիոն Ուեյն Ռունիին խորհուրդ է տվել հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»
Պորտուգալացին նոր զոհ է ընտրել:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն խորհուրդ է տվել թիմի ավագ Ուեյն Ռունիին նոր ակումբ գտնել: Ինչպես գրում է The Sun-ը, ըստ պորտուգալացի մասնագետի խոսքերի, ինքը չի կարող երաշխավորել ավագի համար տեղ մեկնարկային կազմում և կանոնավոր խաղային պրակտիկա:
Ռունին ընդգրկված չէր «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում 9-րդ տուրի «Չելսիի» դեմ խաղում, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 23-ին, Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում և ավարտվեց 4:0 հաշվով՝ հօգուտ «կապույտների»:
31-ամյա հարձակվողի պայմանագիրը «Կարմիր սատանաների» հետ նախատեսված է մինչև 2019թ.:
2016-17թթ. մրցաշրջանում անցկացրած 8 խաղերում Ռունին դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
Ռունին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում խաղում է 2004 թվականից, Մոուրինիոն մարզում է թիմը 2016-ից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը