Գերմանիայում հակաահաբեկչական գործողության ընթացքում 14 չեչենների են բռնել
Գերմանիայում հակաահաբեկչական գործողության ընթացքում բռնել են Ռուսաստանի 14 քաղաքացիների: Այս մասին այսօր հայտնել են տեղական ԶԼՄ-ները՝ հղում անելով ոստիկանությանը: Նշվում Է, որ կալանավորվածները Չեչնիայից են:
«Կալանավորվածները գրանցված են որպես ապաստան հայցողներ, որոնց կարգավիճակը քննության փուլում է»,- ասված է հաղորդագրության մեջ, գրում է «Ինտերֆաքսը»: