Բաժիններ՝

Ռուսաստանը կարող է հեռացվել ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդից

Ավելի քան 80 իրավապաշտպան և մարդասիրական կազմակերպություններ կոչ են արել Ռուսաստանին հեռացնել ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդից:

Ինչպես հայտնում է AFP-ն, նրանք կոչ են անում Մարդու իրավունքների խորհրդի անդամ երկրներին «մտածել՝ թո՞ւյլ է տալիս արդյոք Սիրիայում Ռուսաստանի դերը մասնակցել ՄԱԿ-ի գլխավոր ատյանին, որը պատասխանատու է մարդու իրավունքների համար»:

ՄԱԿ-ի խորհրդում ընտրությունները տեղի են ունենալու Գլխավոր ասամբլեայում հոկտեմբերի 28-ին: Արևելաեվրոպական պետությունների համար նախատեսված 2 տեղին հավակնում են Ռուսաստանը, Հունգարիան և Խորվաթիան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս