Պայթյուն Թաիլանդի շուկայում, կա զոհ և վիրավորներ
Թաիլանդի շուկաներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է 1 մարդ, ևս 19-ը ստացել է վնասվածքներ: Ինքնաշեն ռումբը պայթել է Պատտանի քաղաքի շուկայում:
«Պայթուցիկ սարքը գործի է դրվել վրաններից մեկի մոտ, ինչի հետևանքով 1 կին է մահացել»,- հայտնել են տեղի ոստիկանությունից:
Իրավապահները կարծում են, որ մոտակայքում ևս կարող են պայթուցիկներ տեղադրված լինել:
Արևմտյան ԶԼՄ-ները գրում են, որ Թաիլանդի այդ շրջանում գործում են անջատողականների խմբեր: