Կարեն Կարապետյանն աշխատանքից ազատել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալին
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Արթուր Աֆրիկյանն ազատվել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից։
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Արթուր Աֆրիկյանին ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասված է վարչապետի՝ հոկտեմբերի 24-ին կայացված որոշման մեջ։