«Այն, ինչ տեղի է ունենում Հալեպում, չի նպաստում հակամարտության կարգավորմանը». Կրեմլ

Այն, ինչ տեղի է ունենում Հալեպում, չի նպաստում ոչ հումանիտար դադարներին, ոչ հակամարտության կարգավորմանն ընդհանրապես: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Բոլոր այս օրերին շարունակվել են հսկիչ անցակետերի գնդակոծումները, ահաբեկչական խմբավորումների հարձակումները այն հիմնական երթուղիների վրա, որոնցով հնարավոր է հումանիտար բեռների տեղափոխումը, առաջին հերթին «Կաստելլո»-ի (ճանապարհ) վրա»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով հումանիտար դադարը Հալեպում:

«Այդ ամենը, բնականաբար, խիստ դժվարացնում, եթե չասենք անհնարին Է դարձնում հումանիտար շարասյուների ձեւավորումը»,- հավելել է Պեսկովը:

«Առայժմ դա ոչ ոքի մոտ չի ստացվում, այդ թվում՝ նրանց, ովքեր նման պարտավորություններ են ստանձնել, այդ ամենը բնավ չի նպաստում ոչ դադարներին, ոչ հումանիտար օգնություն ցուցաբերելու գործընթացին, ոչ հակամարտության կարգավորմանը»,- ասել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս