Մոսկվայում երկու հայերի սպանության վայրում հայտնաբերվել է 7 փամփուշտ, կոտրված դանակ և դիմակ. մանրամասներ

Նոր Մոսկվայում ՀՀ երկու քաղաքացիների սպանության դեպքի վայրից հայտնաբերվել է 7 փամփուշտ, կոտրված դանակ, դիմակ։ Այս մասին հայտնում է Ren.tv-ն։

Ռոդնիկի միկրոշրջանում գտնվող բնակարանում հրազենային վնասվածքով հայտնաբերված տղամարդիկ Ռուսաստանում էին գտնվում արտագնա աշխատանքի նպատակով։ Ինչ-որ պահի նրանք դադարել են կապ հաստատել հարազատների հետ, որոնք խուճապ են բարձրացրել։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՌԴ Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով։

Տեսանյութեր

Լրահոս