«Այս վարչապետն ընդհանրապես խոսքի մարդ է». Վահրամ Բաղդասարյան
«Այս վարչապետն ընդհանրապես խոսքի մարդ է և, Հովիկ Աբրահամյանի ժամանակ էլ, եթե նման ահազանգեր եղել են, համոզված եմ, հետևություններ արվել են»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում` խոսելով վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարության մասին, հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ ավելացնելով, որ այսուհետ ցանկացածը կարող է ներկրումներ իրականացնել:
Ըստ նրա` անընդհատ համեմատությունների դաշտ տանելը ճիշտ չէ:
Վ.Բաղդասարյանի խոսքով` ապագայի նկատմամբ անորոշություն կա հանրության մոտ, օրինակ, անորոշ է, թե դպրոց կամ բուհ ավարտած երեխան ինչո՞վ պետք է զբաղվի:
«Պետք է լինի որոշակիություն, իսկ դա արդեն նշանակում է՝ հավատի վերականգնում: Իսկ հավատի կորուստը գալիս է անորոշությունից: Մենք չենք թաքցրել, որ ամեն ինչ հստակ է, և գիտենք՝ մեր հասարակության յուրաքանչյուր ոք ինչով պետք է զբաղվի 2-3 տարի հետո, և վարչապետը նոր բան չի ասում, ասում է` պետք է այս անորոշությունը վերացնել, վստահության բարձրացում լինի: Այդ նույն բանը չեն թաքցրել նախորդ վարչապետները: Խնդիրներ ունենք, չենք ասում, որ ամեն ինչ հարթ է: Պետք է հաղթահարենք, չենք հաղթահարի, նորից կանենք հետևություններ»,- ասաց նա: