Բաժիններ՝

Իրաքը հերքում է Թուրքիայի մասնակցությունը Մոսուլի ազատագրման գործողություններին

Իրաքի ռազմական հրամանատարությունը հերքում է Թուրքիայի մասնակցությունը ԴԱԻՇ-ից Մոսուլի ազատագրման գործողություններին, հայտնում է AFP գործակալությունը՝ հղում կատարելով բանակի ներկայացուցիչների հայտարարությանը։

«Համատեղ օպերացիաների հրամանատարության ներկայացուցիչը հերքում է Թուրքիայի մասնակցությունը Նայվանա նահանգի ազատագրման ցանկացած բնույթի գործողություններին, որի վարչական կենտրոնը հանդիսանում է Մոսուլը։

Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել էր, որ թուրքական հրետանին և տանկերն աջակցում են Հյուսիսային Իրաքի քրդական ջոկատներին (փեշմեգային), որոնք մասնակցում են Մոսուլի գործողություններին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս