Ջերարդը հրաժեշտ է տվել «Գելեքսիին» և վերադառնում է «Լիվերպուլ»
«Լիվերպուլի» լեգենդ Սթիվեն Ջերարդը դեռ կարող է դառնալ Անգլիայի չեմպիոն:
Մի քանի ժամ առաջ 36-ամյա կիսապաշտպանը հրաժեշտ է տվել «Լոս Անջելես Գելեքսին» իր Instagram-ի միջոցով: Իր ուղերձում Սթիվենը շնորհակալություն է հայտնել ամերիկյան ակումբի երկրպագուներին և հենց քաղաքին՝ Ամերիկայում անցկացրած ժամանակի համար՝ նշելով, որ Հրեշտակների քաղաքը հատուկ տեղ կգրավի իր սրտում:
Սպասվում է, որ Ջերարդը կմիանա իր հարազատ «Լիվերպուլին», որին տվել է իր կարիերայի 17 տարիները: Այնտեղ արդեն նրա համար պատրաստ է մարզչի տեղը, սակայն կա հնարավորություն, որ Սթիվենը մրցաշրջանի մնացած մասը խաղա մերսիսայդցիների կազմում, որոնք ոսկե մեդալների համար պայքարի լուրջ հայտ են ներկայացրել: Հիմա Յուրգեն Կլոպի թիմը կիսում է առաջին տեղը Լոնդոնի «Արսենալի» հետ:
Հիշեցնենք, որ Սթիվի Ջին MLS է տեղափոխվել 2015թ. հունվարին, որտեղ անցկացրել է ավելի քան 30 հանդիպում և դարձել է 3 գոլի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը