Բաժիններ՝

Իրաքի բանակը մտել է Մոսուլից առաջ տեղակայված վերջին բնակավայրը

Իրաքի կառավարական զորքերը մտել են ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ գտնվող Մոսուլ քաղաք տանող ճանապարհին տեղակայված վերջին բնակավայրը, հայտնում է Al Sumaria արաբական հեռուստաալիքը:

Նշվում է, որ բանակային ստորաբաժանումները գրոհել են Թել-Կաիֆ բնակավայրը, որը գտնվում է Մոսուլից 5 կմ հեռավորության վրա:

Իրաքի կառավարական զորքերը զբաղեցրել են 2 թաղամաս ու բարձրացրել Իրաքի դրոշները: Բացի այդ՝ նշվում է, որ Թել Կաիֆին հասցված ավիահարվածի հետևանքով ոչնչացվել է Մոսուլում ծայրահեղականների ղեկավարի տեղակալը:

Ավելի վաղ CNN-ը հաղորդել էր, որ ԴԱԻՇ-ի զինյալները Մոսուլում 284 մարդու են մահապատժի ենթարկել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս