Բաժիններ՝

ԻՊ ահաբեկչական խմբավորումը մահապատժի է ենթարկել 284 մարդու

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները հոկտեմբերի 20-ին և 21-ին Մոսուլում մահապատժի են ենթարկել 284 մարդու: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով Իրաքի անվտանգության ծառայությունների մի աղբյուրի։

Մահապատժի ե&նթարկվածների թվում եղել են նաև երեխաներ։ Նրանց բոլորին գնդակահարել են։ Ոճրագործությունից հետո սպանվածների մարմինները բուլդոզերով նետել են ընդհանուր գերեզմանը։

Հոկտեմբերի 17-ին իրաքյան զինուժն ու քրդական զինված խմբավորումները սկսել են Մոսուլի ազատագրման գործողությունը: Նրանց աջակցում է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս