Տղամարդն անասնագոմում սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել համագյուղացի տղայի նկատմամբ
Բռնության գործադրմամբ համագյուղացու նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ Մեղադրական եզակացությամբ քրեական գործն ուղարկվել է դատարան։
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բռնի գործողություններ կատարելու դիտավորությամբ իրենց գյուղի անասնագոմ է կանչել համագյուղացի տղային, որտեղ, իր սեռական կրքերին խաթարված ձևով հագուրդ տալով, բռնության գործադրմամբ սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել:
Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։