Ութ ամիսների ընթացքում կրթության ոլորտի ֆինանսավորումն աճել է 1,7 տոկոսով
2016 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանի պետական բյուջեից կրթության ոլորտի ֆինանսավորմանն ուղղվել է 73 մլրդ 675,9 մլն ՀՀ դրամ:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալների, կրթության ոլորտի մասնաբաժինը պետական բյուջեի ընդհանուր ծախսերի կառուցվածքում կազմել է 9 տոկոս:
Բացարձակ արտահայտությամբ կրթության ոլորտի ֆինանսավորումն աճել է 1.7 տոկոսով: 2015 թվականի հունվար-օգոստոսին պետական բյուջեից կրթության ոլորտի ֆինանսավորմանն ուղղվել էր 72 մլրդ 470,1 մլն ՀՀ դրամ: