Բաժիններ՝

Էշթոն Քարտերը խոստացել է համոզել Թուրքիային հարգել Իրաքի ինքնիշխանությունը

ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը խոստացել է Թուրքիա այցի ընթացքում համոզել Անկարային Իրաքի ինքնիշխանության հարգման անհրաժեշտության մեջ, որը մտադիր է մասնակցել ԴԱԻՇ-ից Մոսուլի ազատագրմանը՝ ի հեճուկ Բաղդադի բողոքների։

Միաժամանակ, նա հրաժարվել է պատասխանել լրագրողի հարցին այն մասին, թե արդյոք անհրաժեշտ է թույլատրել Թուրքիային մասնակցել Իրաքի տարածքում իրականացվող ռազմական գործողություններին։ Ավելի վաղ Վաշինգտոնում հայտնել էին, թե այդ մասին որոշում պետք է կայացնի Բաղդադը։

«Իհարկե, մենք դա քննարկելու ենք։ Եվ իհարկե, դա շատ նուրբ հարց է։ Ե՛վ մենք, և՛ մեր կոալիցիան մեր գործողություններում ղեկավարվում է՝ հարգելով Իրաքի ինքնիշխանությունը։ Դա կարևոր սկզբունք է»,- Reuters-ը մեջբերել է Քարտերի խոսքերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս