Բաժիններ՝

Միհրան Հարությունյանը շնորհակալություն է հայտնում Գագիկ Ծառուկյանին և Հրաչյա Ռոստոմյանին

31-րդ ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը շնորհակալություն է հայտնել՝ վիրահատությունից հետո ստացած աջակցության համար:

«Վիրահատությունը հեշտ չէր, սակայն հաջող անցավ: Շնորհակալություն եմ հայտնում ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանին և սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանին՝ ցուցաբերած աջակցության համար: Առանձնակի շնորհակալություն եմ հայտնում Արսեն Բադալյանին, ով անընդհատ կողքիս էր և ուժ էր տալիս: Ուկրաինայում Հայաստանի դեսպան Նորիկ Գևորգյանին՝ Կիևի օդանավակայանում առաջացած խնդիրը հարթելու համար: Շնորհակալ եմ նաև Հենրիխ Մխիթարյանին, ով Ֆրանկֆուրտում օգնեց մեզ: Եվ բոլորին, ովքեր աջակցում էին ինձ սոցցանցերում, ես դա գնահատում եմ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հարությունյանը:

Այս օրերին Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնը գտնվում էր Գերմանիայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս