Բաժիններ՝

ԵՄ-ն, ի տարբերություն ԱՄՆ-ի, չի շնորհավորել Ալիևին անկախության 25-ամյակի կապակցությամբ․ contact.az

«Եվրամիությունը շնորհավորում է Ադրբեջանին և նրա ժողովրդին անկախության վերականգնման 25-ամյակի առիթով։

Երկիրը զգալիորեն զարգացել է այդ ժամանակահատվածում։ Եվրամիությունը կշարունակի համագործակցել Ադրբեջանի հետ՝ աջակցելու ժողովրդավարական ուժեղ ինստիտուտներին, տնտեսական բարգավաճմանը»,- ասվում է Եվրամիության պաշտոնական հայտարարության մեջ։

Կայքը նշում է, որ հայտարարության մեջ բացակայում է անձամբ Իլհամ Ալիևին ուղղված շնորհավորանքը, ինչն ընդունված է նման դեպքերում։

Մի քանի օր առաջ ԱՄՆ-ն շնորհավորական ուղերձ էր հղել Ալիևին՝ նրան շնորհավորելով անկախության օրվա կապակցությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս